ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

8 Ապրիլի, 2019 18:27
Ապրիլի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության՝ մարտի 28-ից ապրիլի 2-ը ԱՄՆ կատարած այցի արդյունքները: 

  • Տարածել