Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

29 Մարտի, 2019 20:29
Մարտի 29-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինին և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին, ովքեր Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների մասնակցությամբ անցկացված օտար լեզվի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Զրուցակիցները քննարկել են ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման հարցեր:

  • Տարածել