Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ամփոփվել են միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները
29 Մարտի, 2019Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինը և ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը։ Բարձրաստիճան հյուրերը ողջունել են օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորել հաղթողներին։
Միջազգային մրցույթի հաղթող են ճանաչվել Ռուսաստանի Դաշնության հրետանավորների ակադեմիայի կուրսանտները: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը: Առաջատար եռյակը եզրափակել են Բելառուսի բարձրագույն ռազմակրթական հաստատության սաները։
Օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցներին նվիրել է սմարթֆոններ, թիմերին՝ հայրենական արտադրության համակարգիչներ։
Միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ռազմաուսումնական հաստատությունների թիմերը:
Միջազգային մրցույթին մասնակցող երիտասարդները մրցութային օրերին նաև այցելել են Հայաստանի պատմամշակութային վայրեր: