Մեկնարկել են կուրսանտների նախաթռիչքային պարապմունքները

13 Մարտի, 2019 17:29
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում մեկնարկել են կուրսանտների նախաթռիչքային պարապմունքները:

Համալսարանի դասախոսական անձնակազմը կուրսանտներին ուսուցանում է թռիչքների տեսական ու գործնական պատրաստության առանձնահատկությունները, հասու դարձնում օդաչուների գործողություններին օդում հանկարծակի ծագած խնդիրների ժամանակ: Կարճ ժամանակ անց կուրսանտներն իրականացնելու են ուսումնական թռիչքներ և համալրելու են ռազմական օդաչուների շարքերը:

  • Տարածել