Շտաբային մարզումներ

27 Փետրվարի, 2019 17:23
Փետրվարի 27-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ:

Մարզումների նպատակն է բարձրացնել ԶՈՒ ԳՇ ՀԿ ՄԿԿ-ում ստեղծվող աշխատանքային խմբերի, զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների գործնական հմտությունները մարտական գործողությունների վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել արագ, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները, միաժամանակ ստուգել տեղեկատվության փոխանակումը կառավարման կետերի միջև:

  • Տարածել