Ստորագրվել է միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համագործակցության ծրագիր

25 Փետրվարի, 2019 18:04
Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին:

Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության օրակարգային հարցեր, նախանշել առաջիկա համատեղ  ծրագրերը:

Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2019թ. համագործակցության ծրագիրը», որը ներառում է ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարատեսակ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև Միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման վերաբերյալ միջոցառումների անցկացում:

  • Տարածել