Քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը

29 Հունվարի, 2019 17:52
Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի նորանշանակ տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևին և Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գեներալ-լեյտենանտ Ա. Ավդեևին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մարտական պատրաստության ծրագրերը և խնդիրները առավել ինտենսիվ դարձնելու հնարավորությունները, ինչպես նաև համատեղ զորախմբի կազմով ընթացիկ տարվա մարտավարական զորավարժությունների նախապատրաստման աշխատանքները:

  • Տարածել