Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

18 Հունվարի, 2019 19:25
Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ:

Այցելության ընթացքում լրագրողները ծանոթացել են զինված ուժերի ժամկետային զինծառայողներին տրամադրվող սննդամթերքի տեսականուն և որակին, համազգեստին ու զինվորական հանդերձանքին:

Զինված ուժերի թիկունքային ապահովման պատասխանատուներն ընդգծել են, որ բանակի ճաշացանկը պարբերաբար թարմացվում է, խիստ հսկողություն է սահմանված մատակարարվող սննդամթերքի որակի նկատմամբ, իսկ ճաշատեսակները պատրաստվում են սահմանված չափաքանակներով և բացառապես բարձրորակ սննդամթերքով:

  • Տարածել