ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում

3 Դեկտեմբերի, 2018 18:53
Դեկտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային շրջայցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում։

Ծանոթանալով զորամասերի առօրյա ծառայությանը, զինծառայողների մարտական պատրաստության վիճակին, զինտեխնիկայի պահպանման ու սպասարկման պայմաններին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն արձանագրել է, որ ամեն ինչ արվում է թե՛ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման, թե՛ ծառայության առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև խաղաղապահ ստորաբաժանումներից մեկում: Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգային խնդիրներին և այդ համատեքստում` խաղաղապահների գործառույթներին ու առաքելությանը։

Շրջայցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զորամասերի հրամանատարական կազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։

  • Տարածել