«Dasaran.am» կրթական հարթակը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ

25 Սեպտեմբերի, 2018 21:21
«Dasaran.am» կրթական հարթակը պաշտպանության նախարարության հետ համատեղ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ նոր նախաձեռնությամբ։

«Dasaran.am»-ի պատասխանատուները սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին ներկայացրել են ծրագիրը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների հետադարձ կապը ՊՆ հետ:

Դավիթ Տոնոյանը դրական է համարել նախաձեռնությունը և հանձնարարել ձևավորել աշխատանքային խումբ, մշակել գործողությունների անհրաժեշտ փաթեթ՝ ծրագիրն իրականացնելու համար։ 

  • Տարածել