ՀՀ պաշտպանության նախարարը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում

18 Հոկտեմբերի, 2017 13:12
Հոկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է «ԱՅԲ» կրթահամալիրում և «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում հանդես եկել դասախոսությամբ՝ «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով:

«Հաջողության բանաձև» նախագծի նպատակն է հաջողության տարբեր պատմությունների ﬕջոցով երիտասարդներին հավատ ներշնչել սեփական ուժերի և կարողությունների հանդեպ։

«Բաց դռների» ձևաչափով անցկացված դասախոսության ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է հանրային առաջնորդի հիմնական ուղղորդիչներին, գործունեության հստակ տեսլականի դերին և հանրության հետ հետադարձ կապի պահպանման անհրաժեշտությանը:

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ունկնդիրների հարցերին: Որպես պաշտոնավարման մեկ տարվա գլխավոր ձեռքբերում՝ Վիգեն Սարգսյանն առանձնացրել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին «Այբ» դպրոցի կրթական ծրագրով առավել համապարփակ կրթության տրամադրումը, նկատելով, որ գիտելիքն առաջնորդի հաջողության կարևորագույն բանալիներից է:

  • Տարածել