ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը կմասնակցի «Որոնում-2017» զորավարժության առաջին փուլին

2 Հոկտեմբերի, 2017
ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբը հոկտեմբերի 3-ից 4-ը Ռուսաստանի Դաշնությունում` Ռոստով քաղաքում, կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ՌԴ և ՀՀ տարածքում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության առաջին փուլին:

  • Տարածել