Մամուլի հաղորդագրություն
6 Հուլիսի, 2017 18:21ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 30.06.17թ. Երևան քաղաքի բնակչուհի Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Գ. Գ.-ն (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2016 թվականին), 2017 թ. հունիսին առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ:
Վերջինս հոսպիտալում ծանոթացել է ժամկետային զիծառայող Ս.-ի հետ, ով ասել է, որ զինվորական ծառայությունից ազատվելու համար 2000 ԱՄՆ դոլար է վճարել ոմն Հ. Մ-ի և ծանոթացրել է Ա. Ա.-ին Հ. Մ.-ի հետ: Ա. Ա.-ի հետ հանդիպման ժամանակ Հ. Մ.-ն ներկայացել է որպես ՀՀ ՊՆ աշխատակից և ասել, որ կարող է միջնորդել Գ. Գ.-ին հիվանդության պատճառով զինվորական ծառայությունից զորացրելու համար, ինչի համար պահանջել է նախ 4000, այնուհետև` 2500 ԱՄՆ դոլար: 03.07.17թ. Հ. Մ.-ն Ա. Ա.-ից 2500 ԱՄՆ դոլար ստանալուց հետո բերման է ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Փաստի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: