Կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները

27 Հունիսի, 2017 16:18
Հունիսի 27-ից 30-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվեն «Մարտական եղբայրություն-2017» պայմանական անվանումով ՀԱՊԿ օպերատիվ ռազմավարական զորավարժության շրջանակներում ՀՀ տարածքում ս.թ. հոկտեմբերի 9-ից 13-ը կայանալիք ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:

Բանակցություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ շտաբի ներկայացուցիչները:

Շտաբային բանակցությունների ընթացքում կողմերը կհամաձայնեցնեն զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները, կճշտեն զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը: Բանակցությունների մասնակիցները կիրականացնեն նաև զորավարժությունների անցկացման ուսումնական կենտրոնների տեղազննումը:

  • Տարածել