Ավարտվել են 1-ին բանակային զորամիավորման ամփոփիչ ստուգումները

24 Դեկտեմբերի, 2016
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ավարտվել են 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող ամփոփիչ ստուգումներ:

Ստուգումների շրջանակում ամփոփվել են իրականացված մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները: Զորամիավորման հրամանատարական կազմը, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ,  ենթակա բոլոր զորամասերում անցկացրել են շարային ստուգատեսներ, անձնակազմի տեսական ու գործնական  գիտելիքների ու հմտությունների ստուգման նպատակով լսարաններում և դաշտային պայմաններում ընդունել են ստուգարքներ ու քննություններ: Ստուգող հանձնաժողովները գնահատել են զինծառայողների մարատավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

Անցկացված ստուգումների նախնական գնահատականները փաստում են, որ զորամիավորումն ունի մարտունակության բարձր աստիճան, մարտական պատրաստությունը, պատրաստականությունն ու զինվորական կարգապահությունը գտնվում են բարձր հիմքերի վրա և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

  • Տարածել