ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

28 Հոկտեմբերի, 2016
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 28-ին քաղաքավարական հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես հայ-իրանական երկկողմ ռազմական համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին առնչվող հարցեր:

  • Տարածել