ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են ճամբարային հավաքներ

21 Հոկտեմբերի, 2016 18:29
Զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ն անցկացրել են ճամբարային հավաքներ:

Զորային հրաձգարանի ուսումնական մարտավարական դաշտում անցկացված մեկամսյա ճամբարային հավաքների նպատակն էր անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը:

Հավաքների շրջանակում անցկացված տեսական ու գործնական մարզումների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, անձնակազմի ստուգատեսների, ինչպես նաև գիշերային վարժանքների միջոցով բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվել են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվել են հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները:

  • Տարածել