Երիտասարդ սպաները ծանոթացել են զորամիավորման խնդիրների առանձնահատկություններին

14 Հոկտեմբերի, 2016
Զինված ուժերի 2016թ. մարտական պատրաստության պլանի համաձայն` 4-րդ բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերում ծառայող երիտասարդ սպաների հավաք:

Հավաքի շրջանակում զորամիավորման հրամանատարի տեղակալները, ծառայությունների պետերը երիտասարդ սպաներին ծանոթացել են զորամիավորման կազմավորման ընթացքին, ենթակա ստորաբաժանումների մարտական և մարտավարական խնդիրների առանձնահատկություններին, զորքերի ծառայության և մարտական հերթապահության կազմակերպմանը մշտական տեղակայման վայրերում ու մարտական հենակետերում:

Պարապմունքների ու զեկույցների ընթացքում կարևորվել են ծառայության կազմակերպման ու մարտական հերթապահության կրման ընթացքում սպաների, ենթասպաների, պայմանագրային և ժամկետային զինծառայողների անձնական պատասխանատվության բարձրացումը, անձնակազմի իրավագիտակցության ու կարգապահական որակների ամրապնդումը, մասնագիտական գիտելիքների պաշարների ավելացումը:

  • Տարածել