Անցկացվել են ճամբարային հավաքներ

14 Հոկտեմբերի, 2016 18:16
ՀՀ ՊՆ 3-րդ զորամիավորման ենթակա հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում օրերս մասնակցել են ճամբարային հավաքների:

Հավաքների նպատակն էր տեսական պարապմունքների ու դաշտային մարզումների միջոցով զինծառայողների մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը:

Ճամբարային հավաքներին ներգրավված ստորաբաժանումներն ուսումնական կենտրոնում իրականացրել են նաև մարտական հրաձգության պարապմունքներ:

  • Տարածել