Անցկացվել են հրամանատարական հավաքներ

22 Օգոստոսի, 2016 17:32
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ:

Հավաքների նպատակն էր բարձրացնել սպայական կազմի տեսական գիտելիքներն ու մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել նրանց գործնական ունակությունները մարտական և զորահավաքային պատրաստականության, շտաբների պատրաստության, զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության  գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ:

Հավաքի ընթացքում անցկացվել են ցուցադրական, գործնական, մեթոդական պարապմունքներ, դասախոսություններ:

  • Տարածել