Քննարկվել են ֆինանսաբյուջետային ոլորտին վերաբերող հարցեր

26 Հուլիսի, 2016
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հուլիսի 26-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ֆինանսաբյուջետային խնդիրների քննարկմանը:

Քննարկումների նպատակն էր վերստուգել ընթացիկ տարվա ֆինանսաբյուջետային ծախսերի կատարողականը, ընդհանրացնել ֆինանսաբյուջետային ոլորտին առնչվող հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանական գերատեսչության 2017 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը, կատարվել են որոշակի ճշտումներ:

Խորհրդակցության մասնակիցները ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկություններ: Քննարկվել է նաև ՊՆ կենտրոնական ապարատի օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարն այլ ոլորտներ ուղղորդելու հարցը: Ոլորտի պատասխանատուներն ընդգծել են փաստը, որ վերջին տարիներին զինված ուժերում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ ամրապնդվել են գնումների գործընթացի ապագաղտնիացումն ու թափանցիկությունը:

  • Տարածել