ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ռազմական նշանակության մի շարք օբյկետների հանդիսավոր բացմանը

29 Դեկտեմբերի, 2015
Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ ռազմաավիացիոն զորամասերից մեկի օդաչուների և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված նորակառույց ճաշարանի հանդիսավոր բացմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծանոթացել է կառույցի տեխնիկական հագեցվածությանն ու պայմաններին և նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել և շահագործման են հանձնվել նաև ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ենթակայությամբ գտնվող ավտոտեխնիկայի ունեցվածքի պահեստային ենթագոտու նոր համալիրն ու տարհանման գումարտակի ավտոկայանատեղին:

Շնորհավորելով  սպաներին և նրանց ընտանիքի անդամներին՝ պաշտպանության նախարարը գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ներկաներին մաղթել է հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի:

  • Տարածել