Հայտարարություն

4 Ապրիլի, 2022
Ի գիտություն մարտական գործողությունների մասնակիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների.

«Հայաստանի Հանրապետու­թյան պաշտպանությանը մասնակցած անձանց մարտա­կան գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշմամբ ձևավորված Միջգերա­տես­չական հանձնաժողովի կազմում առաջացած՝ մարտական գործողությունների մասնակիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար նախատեսված մեկ թափուր տեղը համալրելու նպատակով, առաջարկվում է մինչև 2022թ. ապրիլի 11-ը, ըստ կցված ձևաչափի, դիմում ներկա­յաց­նել ՀՀ պաշտպանության նախարար - Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի անունով:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել +374 41 828386 հեռախոսահամարով:

  • Տարածել