Անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ փուլը

24 Մարտի, 2022 17:45
Մարտի 14-ից 19-ը, համա¬գործակցելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, անցկացվել է ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության եզրափակիչ փուլը:

Առաջնության մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության սպաներն ու Երևանի շախմատի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչները:

Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:  

  • Տարածել