Անցկացվել է վոլեյբոլի մրցաշար

16 Մարտի, 2022 18:11
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում զորամասերի, տեղական ինքնակառավարման մարմինների և զորամասերին կցագրված դպրոցների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացվել է վոլեյբոլի մրցաշար։

Զորամասերից ներկայացված թիմերը գրանցել են բարձր արդյունքներ, հրամանատարության կողմից խրախուսվել պատվոգրերով և փոխանցիկ գավաթներով:

  • Տարածել