Մասնագիտական հավաքներ

15 Մարտի, 2022 17:54
Հրամանատարների պատրաստության մակարդակի բարձրացման և ղեկավարման հմտությունների կատարելագործման նպատակով մարտի 14-ից 15-ը N զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մասնագիտական հավաքներ:

Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ստուգվել են նաև սպայակազմի անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը:

  • Տարածել