ՀՀ զինված ուժերում կատարվել են մի շարք նշանակումներ

24 Փետրվարի, 2022 18:30
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի փետրվարի 24-ի հրամանագրերով ՀՀ զինված ուժերում կատարվել են մի շարք նշանակումներ:

Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:

Վաչագան Ներսեսյանը նշանակվել ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ:

Գոռ Նիկոյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ:

Կարեն Գրիգորյանը նշանակվել  է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:

Արայիկ Մինասյանը  նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ:

  • Տարածել