Հակաօդային պաշտպանության պարապմունքներ

3 Փետրվարի, 2022 17:28
Փետրվարի 2-ից 3-ը N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։

Պարապմունքների ընթացքում ստուգվել և  կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։ 

  • Տարածել