Կապավորներն անցկացրել են տեսական պարապմունքներ

19 Հունվարի, 2022 17:06
Կապի համակարգերի շահագործման և սպասարկման հմտությունների կատարելագործման նպատակով N զորամիավորման զորամասերից մեկում հունվարի 17-ից 19-ը զինծառայողների հետ անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ։

Պարապմունքների մասնակիցները ծանոթացել են կապի համակարգերի առկա նորարարություններին, կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու արագ փոփոխվող իրավիճակներում նպատակային որոշումների կայացման ունակությունները։

  • Տարածել