Օպերատիվ-մարտավարական զորավարժություն

4 Նոյեմբերի, 2021 19:11
Նոյեմբերի 2-ից 4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։

Առաջին փուլում զորամիավորումը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստականության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալել դաշտային կառավարման կետեր։ Երկրորդ փուլում խաղարկվել է պաշտպանողական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ երրորդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։

Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։

 

  • Տարածել