ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Պեկին

2 September, 2017 13:21
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, սեպտեմբերի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Պեկին:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ պաշտպանության նախարար Չան Վանցյուանի, ՉԺՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: