Հայտարարություն

30 Декабря, 2017 13:44
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

Երթուղի 1-ին`

Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) - 16-րդ թաղամաս - 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) - Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) - Մարզահամերգային համալիր - Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) - Մալաթիա (շուկա) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 2-րդ`

Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) - Ավանի թաղապետարան - մետրո Երիտասարդական - կինոթատրոն «Ռոսիա» - Երևանի քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 3-րդ`

Էրեբունի փողոց (շուկա) - Արցախի փողոց («Հանդիպում» սրճարան) - «Հայրենիք» կինոթատրոն - մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհ» հրապարակ - Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Էրեբունի փողոց:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:

Վերը նշված յուրաքանչյուր կանգառներում ավտոբուսները կկայանեն 2-ական րոպե:

  • Поделиться