5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

19 Декабря, 2017 20:12
Մարտական պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների և տեղակալների մասնակցությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ:

Հավաքների և դրանց շրջանակում անցկացված գործնական և ցուցադրական պարապմունքների նպատակն էր բարձրացնել հրամանատարական կազմի կարողությունները մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ, կատարելագործել տեսական գիտելիքներն ու մեթոդական պատրաստության մակարդակը ժամանակակից մարտական գործողությունների բնույթի և վարման եղանակների վերաբերյալ:

Հավաքների ընթացքում հրամանատարական կազմի ներկայացուցիչները դասախոսություն են ունկնդրել «Զինվորական առաջնորդությունը» թեմայով, հանձնել են մարտական, ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգարքներ:

  • Поделиться