ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ

6 Октября, 2017
Հոկտեմբերի 6-ին կայացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հանդիպումը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 5-ից 13-ն անցկացվող «Որոնում-2017» մարտավարամասնագիտական ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունների կազմակերպման հարցերի լայն շրջանակ:

  • Поделиться