Անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները

15 Марта, 2017 19:27
Մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պլանավորման և քաղաքականության վարչության պետի տեղակալ, դերծովակալ Ռոբերտո Քիամաչելլայի համանախագահությամբ անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները: Արձանագրվել է խաղաղապահության, ռազմական կրթության, ռազմական ոստիկանության և մի շարք այլ ոլորտներում պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Քննարկվել է դրանց շարունակականության ապահովման հետագա միջոցառումների ծրագիրը:

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում 2017 թվականի համագործակցության պլանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

  • Поделиться