www.mil.am http://www.mil.am News feed Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների http://www.mil.am/1369291700 Ս.թ. մայիսի 24-ին` ժամը 10:30-ին, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի կունենա «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությունը: Լրագրողների մուտքն ազատ է: 2013-05-23 Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա http://www.mil.am/1369223426 Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին: 2013-05-22 Ավարտին են մոտենում երկշաբաթյա դասընթացները http://www.mil.am/1369220981 Ավարտին է մոտենում Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում մայիսի 13-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկած «Ականազերծման գործողությունների ընթացքում վիրավորվածներին առաջին բուժօգնության ցուցաբերման» երկշաբաթյա դասընթացը: 2013-05-22 Ստեփան Վահանի Միրզոյան http://www.mil.am/1368957480 ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը: 2013-05-19 Մամուլի հաղորդագրություն http://www.mil.am/1368855938 ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել: 2013-05-18 Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում http://www.mil.am/1368792200 Ս.թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ: 2013-05-17 Մամուլի հաղորդագրություն http://www.mil.am/1368784615 «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հովանավորությամբ, նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 2012թ. հոկտեմբերի 1-ից իրականացնում է ռազմահոգեբանական, սոցիալական և ընդհանուր իրավական իրազեկվածության վերաբերյալ ծրագիր: 2013-05-17 Հայտարարություն http://www.mil.am/1368700488 2013թ. գարնանային զորակոչի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունը «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ՀՀ մարզերում իրականացնում է իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ: 2013-05-16 Մամուլի հաղորդագրություն http://www.mil.am/1368684765 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: 2013-05-16 Մամուլի հաղորդագրություն http://www.mil.am/1368437017 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին: 2013-05-13 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հարցազրույցը http://www.mil.am/1368002052 2013-05-08 Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում http://www.mil.am/1367935091 ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: 2013-05-07 Ապագա սպան մասնակցել է միջպետական համաժողովին http://www.mil.am/1367646883 Ս.թ. ապրիլի 25-26-ը ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կայացավ «Միասնությամբ նվաճված Մեծ հաղթանակ, Կովկասի ժողովուրդները Ստալինգրադի ճակատամարտում» թեմայով երրորդ միջպետական պատմամշակութային համաժողովը, որը կազմակերպվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության կողմից: 2013-05-04 ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է կոլեգիայի նիստ http://www.mil.am/1367588287 ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 3-ին տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման խնդիրները, իրավիճակը և զարգացման հեռանկարները թեմայով կոլեգիայի նիստ, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կոլեգիայի անդամները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորման հրամանտարներ: Զեկուցումներով հանդես են եկել ոլորտի պատասխանատուները: 2013-05-03 ՀՀ ՊՆ համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար արտահերթ քննություն անցկացնելու վերաբերյալ հայտարարություն http://www.mil.am/1366029999 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է արտահերթ քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար: 2013-05-02 Մամուլի հաղորդագրություն http://www.mil.am/1367059409 Ս.թ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: 2013-04-27 Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում http://www.mil.am/1366978583 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի և ՀՀ ԶՈՒ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի զեկույց-հաշվետվությունների ունկնդրմանը: 2013-04-26 Կայացել է հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը http://www.mil.am/1366970935 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել և ՀՀ Նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի ՆՀ-304-Ն հրամանագրով ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունը։ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ և անշարժ գույք: 2013-04-26 Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը լավագույն տասնյակի մեջ է http://www.mil.am/1366898582 Օրերս Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ղարաբաղյան շարժման 25-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարված «Արցախ` իմ սեր, իմ հպարտություն» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպում: 2013-04-25 Գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու http://www.mil.am/1366724819 Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները և քննարկվել 2013թ. գարնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, վարչության պետեր, զորամասերի հրամանատարներ և զինծառայողներ, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ: 2013-04-23