ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Մամուլի հաղորդագրություն
2010-07-09
Միջազգային ռազմաքաղաքական համագործակցության թափանցիկությունն ապահովելու և հանրությանն իրազեկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ շահագրգիռ այլ գերատեսչությունների համաձայնությամբ գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): Այն անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին, ինչպես նաև՝ հանրային իրազեկման, գիտության, արտակարգ իրավիճակների պլանավորման և այլ հարցերի:
ՀՀ – ՆԱՏՕ համագործակցության ոլորտում առանցքային նշանակություն ունեցող Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հայերեն և անգլերեն տարբերակներին կարելի է ծանոթանալ ՀՀ ՊՆ mil.am կայքի «ՀՀ – ՆԱՏՕ ԱԳԳԾ» բաժնում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այլ նորություններ
2011-06-10
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության պատվիրակությանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 10-ին ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան Հարևանության և Արևմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչեկին:
2011-06-08
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով հունիսի 9-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:
2011-06-06
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մինսկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ` մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
2011-06-02
Հայաստանի ականազերծման ազգային քաղաքացիական ծրագրի թեմայով քննարկում Հունիսի 2-ին Միգրացիայի միջազգային կազմակերպության (Intenational Organization for Migration) օժանդակությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանում ականազերծման գործողության ազգային քաղաքացիական ծրագրի նախագծման» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ. Տոնոյանը և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ տեղակալ Ա. Նազարյանը: Քննարկմանը մասնակցում էին նաև ՊՈԱԿ - խորհրդի անդամները և տնօրենը, ինչպես նաև Միջազգային վստահության հիմնադրամի (International Trust Fund), Ականազերծման գործուղության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action), ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:
2011-06-02
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ հարցազրույցը «Հայ զինվոր» թերթին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՆՇԱՁՈՂԸ
2011-06-01
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 1-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը Սփյուռքի աջակցության հարցեր:











RSS Լուրեր




