ՊՆ և ԶՈՒ ԳՇ  »   Տեղեկատվություն
Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
2010-04-26
Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում ԵԱՀԿ առաքելության կողմից կանցկացվի սահմանագծի հերթական դիտարկումը: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի ապրիլի 27-ին` ժամը 07.30-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից (Բագրևանդի 5): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 774 377 հեռախոսահամարով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
|
Այլ նորություններ
2011-09-26
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու սեպտեմբերի 27-ին Չեբարկուլի զորավարժարանում կայանալիք ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող «Ցենտր 2011» ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի եզրափակիչ միջոցառումներին: Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով:

2011-09-26
Հայ մարզիկները պարգևատրվել են
Սեպտեմբերի 16-ից 19-ը Բելգիայում անցկացված ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթած մարզիկներին և նրանց մարզիչներին սեպտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

2011-09-26
Ռազմական կրթության վերաբերյալ կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը և առկա խնդիրները:

2011-09-26
Մամլո հաղորդագրություն
ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր է փոխանցվել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում:

2011-09-24
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

2011-09-23
Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ ռազմական կցորդին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին` ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բռունո Պաուլուսի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսի նշանակման կապակցությամբ:


2011-09-21
ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զորահանդես:

2011-09-20
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:


1  |  39  |  40  |  41  |  42  |  43  |  44  |  45  |  46  |  47  |  48  |  49  |  50  |  51  |  52  |  53  |  185
  • Բաժանորդագրվել
  • Էլ.փոստ՝