ՊՆ և ԶՈՒ ԳՇ »
Տեղեկատվություն
Սերժ Սարգսյանն ընդունեց Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանապետ Շերիֆ Լիրոյ Բակային
2006-12-11
Ս.թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Լոս Անջելեսի օկրուգի ոստիկանապետ, 30-րդ Շերիֆ Լիրոյ Բակային:Հանդիպմանը մասնակցում էին շերիֆի հատուկ օգնական Թևան Առուստամյանը և իրավական հարցերով շերիֆի օգնական Մայքլ Յամակին:
Սերժ Սարգսյանը և Շերիֆ Բական քննարկեցին հարցեր, որոնք կբարելավեն Լոս Անջելեսի ուստիկանության և Հայաստանի իրվապահ մարմինների միջև համագործակցությունը ընդդեմ քրեական աշխարհի:
Շերիֆ Բական ասաց, որ ինքը խորապես հավատում է փորձի փոխանցմանը: Ամբողջ իր կարիերայի ընթացքում նա իր առաջնորդական և ղեկավարման փորձը փոխանցել է հազարավոր փոխշերիֆների և ոստիկանության սպաների:
Շերիֆ Բական, որը ղեկավարում է Լոս Անջելեսի ոստիկանությունը, որտեղ բնակվում է աշխարհի ամենամեծ հայ համայնքներից մեկը հանդիպելու է Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների հետ:
Սերժ Սարգսյանը և Շերիֆ Բական քննարկեցին հարցեր, որոնք կբարելավեն Լոս Անջելեսի ուստիկանության և Հայաստանի իրվապահ մարմինների միջև համագործակցությունը ընդդեմ քրեական աշխարհի:
Շերիֆ Բական ասաց, որ ինքը խորապես հավատում է փորձի փոխանցմանը: Ամբողջ իր կարիերայի ընթացքում նա իր առաջնորդական և ղեկավարման փորձը փոխանցել է հազարավոր փոխշերիֆների և ոստիկանության սպաների:
Շերիֆ Բական, որը ղեկավարում է Լոս Անջելեսի ոստիկանությունը, որտեղ բնակվում է աշխարհի ամենամեծ հայ համայնքներից մեկը հանդիպելու է Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների հետ:
Այլ նորություններ
2011-04-18
Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի պաշտոնական այցը Հայաստան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան այսօր պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
2011-04-18
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան ապրիլի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
2011-04-13
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
2011-04-08
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 8-ին ընդունել է ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդին: Հանդիպման ընթացքում Ֆրենկ Բոլանդը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Պլանավորման ու վերանայման գործընթացի գնահատման արդյունքների վերաբերյալ նախնական դիտարկումները: Քննարկվել են նաև ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայմանն առնչվող հարցեր:
2011-04-07
Դաշտային հոսպիտալի բացազատման նախապատրաստական վարժանք Ապրիլի 2-ից 7-ը Երևանում անցկացվել է հայ-գերմանական դաշտային հոսպիտալի բացազատման նախապատրաստական վարժանք: Դաշտային հոսպիտալը կազմավորվել է հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում 2008 թվականին:
2011-04-05
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսների մայրեր և այրիներ, զինված ուժերում միաժամանակ ծառայող երեք որդի ունեցող մայրեր, կին զինառայողներ և ազատամարտիկներ: Ելույթներով հանդես են եկել կին զինծառայողներ, ազատամարտիկներ և զինվորների մայրեր:
2011-04-05
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոն Ականների մասին իրազեկության և ականազերծման գործընթացի օժանդակության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 4-ին այցելել է Մարդասիրական ականազերծման և փորձագիտական կենտրոն, ինչպես նաև խաղաղապահ ինժեներական գումարտակ:
2011-04-02
Մեկնարկել են պահեստազորայինների վարժական հավաքները ՀՀ զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր մեկնարկել են Հայաստանի Հանրապետության պահեստազորայինների վարժական հավաքները:
2011-04-01
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:











RSS Լուրեր




