Հերթապահությունն ամրացված շրջանում
05/10/2026
ԱվելինՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն
Հոկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։ Քննարկման առանցքում են եղել զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանն ու բացառմանն ուղղված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ։
05/10/2026
ԱվելինԿառավարության անդամների երդմնակալության արարողություն
Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների: ՀՀ պաշտպանության նախարար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ
03/10/2026
ԱվելինԻնչո՞ւ դառնալ սպա։ Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում ռազմական ակադեմիան
MILCAST հաղորդաշարը հյուրընկալել է ռազմական ակադեմիայի շրջանավարտ, նորընծա սպա, լեյտենանտ Արարատ Խաչատրյանին։
03/10/2026
ԱվելինMILCAST հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը լեյտենանտ Արարատ Խաչատրյանն է
MILCAST հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը ռազմական ակադեմիայի շրջանավարտ, նորընծա սպա, լեյտենանտ Արարատ Խաչատրյանն է։ Դիտե՛ք այսօր երեկոյան ՊՆ պաշտոնական էջերում:
03/10/2026
ԱվելինՀաղորդագրություն
Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում 2026 թվականի սեպտեմբեր ամսին ռազմական ոստիկանության Երևանի, Աբովյանի, Արարատի, Վարդենիսի, Մարտունիի և Գյումրիի բաժիններում քաղաքացիները կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 3 ատրճանակ, 4 ակոսափող հրացան, 38 նռնակ, 2800 տարբեր տրամաչափի փամփուշտներ, 3 սվին-դանակ, 2 զրահաբաճկոն։ Ռազմական ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամովին հանձնել իրավապահ մարմիններին՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։ Ծանուցում․ ՀՀ քրեական օրենսգիրք, 335-րդ հոդված․ Հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է նախատեսված քրեական պատասխանատվությունից։
02/10/2026
ԱվելինԱրման Սարգսյանը ստուգայց է կատարել ՊՆ N զորամաս
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հոկտեմբերի 2-ին ստուգայց է կատարել ՊՆ N զորամաս, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների անցկացմանը:
02/10/2026
ԱվելինՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնամարզական թռիչքներ
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Վարժանքների ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ճշգրտությունը։
01/10/2026
ԱվելինՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը
Հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր։ Քննարկումների արդյունքում համաձայնեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և առաջիկա անելիքները։
01/10/2026
Ավելին
Հայերեն
English
Русский