ՊՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ԲՆԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՈՐՔԵՐԻ ԲՆԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Վահագն Ստեփանյան

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունը նախարարության աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմի ժամանակ ապահովում է կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության իրականացումը:

Վարչության խնդիրներն են.

  1. զորքերի մարտական պատրաստության բնականոն ընթացքի համար անհրաժեշտ հողային, շենքային պայմանների, կահավորանքի և վառելիքաէներգետիկ ռեսուրսների ապահովումը,
  2. զորքերի բնակավորման ոլորտում Նախարարության կողմից տարվող քաղաքականության մշակումն ու իրագործումը,
  3. զորքերի բնակավորման համար հատկացված նյութական արժեքների ճիշտ և նպատակային ծախսի իրականացման ապահովումը,
  4. զորքերի և զինծառայողների բնակարանային ապահովման նպատակով կապիտալ շինարարության, կապիտալ և ընթացիկ վերանորոգման աշխատանքների պլանավորման և  իրականացման ապահովումը,
  5. կապիտալ շինարարության և Նախարարության այլ կարիքների համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերումը, զորանոցաբնակելի ֆոնդերի պետական գրանցման ապահովումը:

 Վարչությունն իր և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները.

  1. Նախարարության զարգացման հեռանկարային ծրագրերին համապատասխան շինարարական առաջնահերթ, եռամյա միջնաժամկետ և հեռանկարային ծախսային ծրագրերի մշակումը` ելնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կապիտալ ներդրումների ծավալներից և ռազմավարական ծրագրերով սահմանված ակնկալվող արդյունքներից,
  2. շինարարական ծրագրերի կազմման, համաձայնեցման և հաստատման գործընթացը համակարգելու նպատակով ստացված հայտերի ուսումնասիրման և քննարկման աշխատանքների կազմակերպումը,
  3. զինավանների գլխավոր հատակագծերի մշակման աշխատանքների կազմակերպումը,
  4. ընթացիկ վերանորոգման տարեկան ծրագրերի մշակումը,
  5. Նախարարության շինարարական աշխատանքների իրականացման գործընթացի համակարգումը,
  6. կապիտալ շինարարության, կապիտալ վերանորոգման և ընթացիկ վերանորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերի հաշվարկների կազմումը և դրանց ձեռքբերման կազմակերպումը,
  7. հողային, զորանոցաբնակելի ֆոնդերի, ինժեներական կոմունիկացիաների, սարքավորումների և նյութերի նպատակային և ճիշտ շահագործման նկատմամբ մշտական հսկողության սահմանումը,
  8. Նախարարության կարիքների համար անհրաժեշտ անշարժ գույքի ձեռքբերման և օտարման աշխատանքների իրականացումը,
  9. Նախարարությանն անհրաժեշտ էներգառեսուրսների տարեկան և հեռանկարային պահանջարկի հաշվարկումն ու դրանց խնայողաբար օգտագործման միջոցառումների մշակումը,
  10. զինծառայողների բնակարանային հաշվառման և նրանց ծառայողական բնակարաններով ապահովման գործընթացի կազմակերպումը,
  11. բնակավորման ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի մշակման և վերանայման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը,
  12. զորանոցագրասենյակային գույքի պլանավորման, ձեռքբերման և զորքերին հատկացման աշխատանքների կազմակերպումը, կապալառու կազմակերպությունների կողմից թողարկվող արտադրանքի որակի նկատմամբ հսկողության սահմանումը:

Ընթացիկ Ծրագրեր

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...

Ավելին

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Ավելին

Հետադարձ կապ

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5, 0044
Հեռախոս` (+37410) 29-46-41
Էլ․ փոստ՝ armen.avetisyan@mil.am