ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
19 Մարտի 2016
Վարչության մասին
Կենտրոնը ստեղծվել է ՊՆ համակարգում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման և այլ հարակից ոլորտներում իրականացվող գործունեության ծավալի աճով պայմանավորված, աշխատանքների համակարգման ու համադրման, դրանց կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության սահմանման, մարդու իրավունքների և բարեվարքության արժեհամակարգերի վրա խարսխվող կառավարման մշակույթի ներդրման արդյունավետությունն ապահովելու նպատակով: Կենտրոնի հիմնական նպատակն է պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման, հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և ղեկավարման էթիկայի փոփոխության ուղղությամբ աշխատանքների կազմակերպումն ու համադրումը՝ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքացիական հասարակության ու ԲՈՒՀ-երի հետ համագործակցությամբ։ Կենտրոնի խնդիրներն են. - ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումներում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման գործընթացի համակարգումն ու համադրումը, - մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման ոլորտում պարտավորությունների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողության սահմանումը, - մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման արժեհամակարգերի վրա խարսխվող նոր կառավարման մեթոդների ներդրումը, - նշված գործընթացների արդյունավետության ապահովումը՝ հիմք ընդունելով զինվորական առաջնորդության և կառավարում առաջադրանքի միջոցով հայեցակարգերը: Կենտրոնի գործառույթներն են. - ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման առնչությամբ ծրագրերի նախաձեռնում, կազմակերպում, իրականացում, մշտադիտարկում և գնահատում: - ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի վերաբերյալ համալիր ուսումնասիրությունների (հետազոտությունների) իրականացում (այդ թվում՝ ըստ ստորաբաժանումների) և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակում: - Մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման (այդ թվում՝ էթիկայի խախտումների) առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված բողոքների և/կամ հարցումների վերաբերյալ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված պատասխան նամակների փորձաքննություն: - ՀՀ պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի օպերատիվ գնահատման կամ կոնկրետ թիրախային խնդիրների ուսումնասիրության նպատակով պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հանկարծակի այցերի կազմակերպում ստորաբաժանումներ: - ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման թեմաներով ստորաբաժանումներին խորհրդատվությունների և/կամ գիտագործնական-մեթոդական ցուցումների տրամադրում, անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների ծրագրերի մշակում և դրանց իրականացման մշտադիտարկում: - ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվ-իրավական ակտերի փորձաքննություն՝ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման տեսանկյունից: - Միջազգային գործընկերների, գիտական-ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ համաժողովների, քննարկումների, դասընթացների և այլ միջոցառումների կազմակերպում: - ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգային փաստաթղթերի, ուսումնական ծրագրերի, նորմատիվ-իրավական ակտերի համակարգային վերանայման և բարեփոխման հարցերում աջակցության տրամադրում: ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական - ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ա.Ավետիսյան
...
Վարչության պետ
Ալիկ Ավետիսյան
փոխգնդապետ
Նորություններ