ԲԱԺԻՆՆԵՐ
Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Վարչության մասին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորումից` 1992թ. հունվարի 28-ից հետո, անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այնպիսի մի կառույց, որը կստանձներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալ-իրավական և կենցաղային պայմանների ապահովմանն ուղղված գործառույթները: Այդ նպատակով 1992թ. հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ գործերի կառավարչությանը կից ստեղծվեց սոցիալական պաշտպանության բաժինը, որը համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 1993թ. սեպտեմբերի 1-ի հրամանի, առանձնացվեց գործերի կառավարչությունից և վերակազմավորվեց որպես ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն: Կազմավորվելով պատերազմական իրավիճակում, երբ ամեն օր Հայաստանի Հանրապետության սահմաններում և Արցախում մղվող թեժ մարտերում զոհվում կամ վիրավորվում էին տասնյակ հայորդիներ և երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում նրանց ընտանիքները հայտնվում էին գործնականում անելանելի վիճակում, ՀՀ նորաստեղծ պաշտպանության նախարարության սոցիալական խնդիրներով զբաղվող վարչությունը կարողացավ առկա հնարավորությունների սահմաններում կազմակերպել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական խնդիրների լուծումը: Կառուցվածքային ստորաբաժանման ստեղծումից ի վեր այն ղեկավարել են` 1992թ. հուլիսի 4-ից մինչև 1993թ. սեպտեմբերի 30-ը` մայոր Անդրանիկ Արշակյանը, 1993թ. դեկտեմբերի 15-ից մինչև 1994թ. հունիսի 7-ը` մայոր Ալբերտ Բազեյանը, 1994թ. հունիսի 7-ից մինչև 1997թ. հունվարի 16-ը` գնդապետ Գեորգի Լորիսի Պետրոսյանը, 1997թ. հունվարի 16-ից մինչև 1999թ. ապրիլի 5-ը` Մյասնիկ Մալխասյանը, 1999թ. ապրիլի 5-ից մինչև 2000թ. հունվարի 24-ը` Սուրեն Հարությունյանը, 2000թ. հունվարի 24-ից մինչև 2000թ. հուլիսի 17-ը` մայոր Արայիկ Պետրոսյանը, 2000թ. հուլիսի 17-ից մինչև 2006թ. հուլիսի 4-ը` գնդապետ Հարություն Բալյանը, 2006թ. հուլիսի 18-ից մինչև 2013թ. նոյեմբերի 29-ը` գնդապետ Սուրեն Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 29-ից մինչ օրս` գնդապետ Սերժ Առուշանյանը: ՀՀ զինված ուժերի զարգացման արդի փուլում իրականացվող հիմնական միջոցառումների ծրագրերում, առանձնահատուկ տեղ և նշանակություն տալով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության ապահովմանը, 2014թ. ընթացքում մշակվել և գործողության են դրվել ոլորտը կանոնակարգող մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթեր, այդ թվում` ԶՍՊ վարչության` ժամանակակից պահանջներին համապատասխան գործառույթներով նոր կանոնադրությունը և դրանց իրականացման համար անհրաժեշտ հաստիքակառուցվածքը: ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության խնդիրներն են. -զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքների և սոցիալական երաշխիքների ապահովումը, -զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության օրենսդրության կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացման ապահովումը, -սահմանված բավարարման նորմերը զինծառայողներին լիովին հասցնելու նկատմամբ մշտական և գործնական վերահսկողության կազմակերպման, ինչպես նաև նրանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը, -զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամ զինծառայողների սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովումը, - ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացի նախապատրաստական աշխատանքների ապահովումը, -սահմանային տարիքի հասած զինծառայողների և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և զբաղվածությունն ապահովող միջոցառումների իրականացման ապահովումը, -զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց, զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության պայմանների բարելավման առաջնահերթ միջոցառումների կազմակերպման ու իրականացման ապահովումը: ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության հիմնական գործառույթներն են. -զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց, զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացումը, - զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց և զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին համապատասխան կենսաթոշակի նշանակումը, -օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կենսաթոշակի գործերի վարումը, -զինվորական հաշմանդամների, զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և զբաղվածության նպատակով հասցեագրված նպատակային ծրագրերի իրականացումը, -սահմանային տարիքի հասած զինծառայողներին ծառայության վերջին տարվա ընթացքում մասնագիտական կողմնորոշման, մասնագիտության ընտրության, վերապատրաստման դասընթացներ անցնելու հնարավորությունների վերաբերյալ զորամասերում խորհրդատվական աջակցություն իրականացնելու համար միջոցառումների իրականացումը, -զորքերի տեղակայման շրջաններում սոցիալական իրավիճակի, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական դրության վերաբերյալ հարցումների իրականացումը, կարիքների ուսումնասիրությունը և վերլուծությունը, սոցիալական հիմնախնդիրների լուծման համար առաջարկությունների օպերատիվ մշակումը, -զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց` ՀՀ ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և փոխհատուցումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, -զինվորական հաշմանդամների, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների, զինվորական ծառայությունից արձակված անձանց շրջանում սոցիալական լարվածության օջախների ծագմանը նպաստող բացասական գործոնների կանխատեսման և կանխարգելման նպատակով նրանց սոցիալական վիճակի պարբերաբար ուսումնասիրությունների անցկացումը և սոցիալ-իրավական պայմանների բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, -զինվորական հաշմանդամների, զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների զբաղվածությանն աջակցելու նպատակով` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար բիզնես պլաններ կազմելու, վարկավորման, անհատական և փոքր ձեռնարկություններ հիմնելու, հարկային օրենսդրության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության իրականացումը, -սահմանված կարգով ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց հաշվառումը և այդ կարգավիճակից բխող փաստաթղթերի տրամադրումը, -օրենքով սահմանված դեպքերում և կարգով վիրավորված կամ վնասվածք ստացած անձանց ռազմաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունների տրամադրումը, -զինվորական հաշմանդամ, ինչպես նաև զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների հաշվառումը և նրանց վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրումն իրավասու մարմիններին, -զինվորական հաշմանդամներին, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դրամական օգնությունների նշանակումը, -զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց հաշմանդամ ճանաչվելու դեպքում նրանց, իսկ զոհվելու (մահանալու) կամ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչվելու դեպքում` նրանց ընտանիքի անդամներին օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված փոխհատուցումների ու ապահովագրական գումարների հատկացման նպատակով համապատասխան տեղեկությունների տրամադրումն իրավասու մարմիններին, -զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների վերաբերյալ հավաստի և պաշտպանված համակարգչային տվյալների բազայի վարումը, - զինծառայողների և ՀՀ ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողների կողմից վարձակալված բնակակարանների դիմաց դրամական փոխհատուցման թույլտվություն տրամադրելու փաստաթղթերի ուսումնասիրման և նախապատրաստման, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների և ՀՀ ՊՆ համակարգի քաղաքացիական ծառայողների բնակարանային հաշվառման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, զեկուցագրերի և բնակարանային տարաբնույթ խնդիրները ուսումնասիրեու և դրանք ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելը, -տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա անօթևան կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին (ազատամարտիկներին) բնակարանային խնդիրների լուծման նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կազմակերպումը, -իր իրավասության սահմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ զինծառայողների, զինվորական հաշմանդամների, ինչպես նաև զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների անդամների, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների սոցիալական խնդիրներին առնչվող հարցերի շուրջ քննարկումների կազմակերպումը, -զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) սոցիալական պաշտպանվածության բարելավման նպատակով ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը, -իր իրավասության սահմաններում մարդասիրական օգնությունների տրամադրման ուղղությամբ համագործակցության կազմակերպումը և ստացված օգնությունների հատկացումն առավել կարիքավոր զինվորական հաշմանդամներին, զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների անդամներին և ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, -գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը, -օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթների իրականացումը: ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության ընթացիկ գործունեությունը. Սոցիալական պաշտպանությունը ՀՀ պետական քաղաքականության, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարության գերակա ուղություններից է, որի նպատակը պետության կողմից զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների որոշակի կարիքները հոգալու հնարավորությունների ընձեռումն է: Զինծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ դրամական օգնությունների, փոխհատուցումների և ֆինանսական աջակցությունների տրամադրման եղանակով: Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող զինված ուժեր: Դրա հետ մեկտեղ, անժխտելի է այն փաստը, որ զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների, մարտական հերթապահության և մարտական խնդիրների լիարժեք ու արդյունավետ կատարման ապահովումն ուղղակիորեն կապված է նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովվածության վիճակից: Պատշաճ սոցիալական պաշտպանվածությունը հնարավոր է ապահովել պետական կառավարման մարմինների հետ սերտ համագործակցության արդյունքում` զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար օրենսդրությամբ սահմանված իրավունքների, սոցիալական երաշխիքների և փոխհատուցումների լիարժեք ապահովման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, օրենսդրության կատարելագործմանն և տեղեկատվական հասանելիության մակարդակի բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումներ իրականացնելով: ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների սոցիալական ապահովության ոլորտում իրականացվող գործունեությունը նպատակաուղղված է զինծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների, զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների, ազատամարտիկների, զինվորական հաշվանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալ-իրավական պաշտպանության ապահովմանը, դրամական բավարարման, կենսաթոշակների և նպաստների չափերի բարձրացմանը, բնակարանային և կենցաղային պայմանների բարելավմանը, բժշկական սպասարկման, մշակութաժամանցային, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, տեղեկատվական ապահովման որակի բարձրացմանը, ինչը կարևոր նշանակություն ունի բանակի մարտունակության բարձրացման գործընթացում: Ռազմական շինարարության միջազգային և հայրենական փորձը վկայում է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը եղել և մնում է զինված ուժերին առաջադրված խնդիրները հաջողությամբ լուծելու գերակայությունը պայմանավորող առաջնային գործոններից մեկը: Ակնհայտ է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության շնորհիվ առավել մեծ ուշադրություն է դարձվում զինված ուժերի սոցիալական զարգացման հարցերին, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զինծառայությունից արձակված քաղաքացիների, զինվորական հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը: Ներկայումս ԶՍՊ վարչության գործունեությունը նպատակաուղղված է զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և զինվորական հաշմանդամների համար առավել համապարփակ սոցիալական և բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը, նպատակային, հասցեագրված ծրագրերի իրականացմանը, որոնցում կընդգրկվեն իսկապես աջակցության կարիք ունեցող շահառուները: Զորացրված զինծառայողների քաղաքացիական կյանքին վերադառնալու գործընթացը հնարավորինս դյուրին դարձնելու նպատակով` առավել արդյունավետ է իրականացվում զինծառայողների երաշխիքների և փոխհատուցումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքները, գործող և նոր ընդունված օրենսդրական ակտերի օպերատիվ և հանրամատչելի պարզաբանումը: Նպատակադրվել է կազմակերպել զինվորական հաշմանդամների և երկարամյա ծառայության կենսաթոշակառուների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և նրանց զբաղվածության խնդիրը լուծելու համար համագործակցել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, առևտրային կազմակերպությունների ու ձեռնարկությունների հետ, կազմակերպել “թափուր աշխատատեղերի տոնավաճառներ”: Սեփական գործ սկսելու ցանկություն հայտնած մեր շահառուների համար իրականացվում են անհատական և խմբակային իրավաբանական ու տնտեսագիտական մասնագիտական խորհրդատվություն` բիզնես-պլանների, վարկավորման, անհատական և փոքր ձեռնարկություններ հիմնադրելու, հարկային օրենսդրության և դրանց հետ առնչվող հարցերի վերաբերյալ: Ընտրվել է այնպիսի ռազմավարություն, որի դեպքում ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների համար հասցեագրված նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սոցիալական արժանապատիվ պայմանների ստեղծմանը: Ներկայումս մշակման փուլում է գտնվում “ՀՀ զինված ուժերի սոցիալական զարգացման ռազմավարությունը` մինչև 2025 թվականը” հիմնարար փաստաթուղթը, որը կսահմանի ՀՀ զինված ուժերի սոցիալական զարգացման գլխավոր նպատակը, խնդիրները, ակնկալվող արդյունքները, իրագործման սկզբունքները, փուլերն ու առաջնահերթությունները, համալիր միջոցառումները, անհրաժեշտ պայմանները, ռիսկերը և վերահսկողության մեխանիզմները: Կիրականացվեն ռազմասոցիալական ոլորտի վիճակի համակողմանի ուսումնասիրություն և գնահատում, զինված ուժերի սոցիալական զարգացման օբյեկտիվ պահանջմունքների և իրատեսական հնարավորությունների` հիմնավորված կանխատեսումներ, ինչպես նաև քննարկվող խնդիրների վերաբերյալ զարգացած երկրների փորձի համակարգային վերլուծություն: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ զինված ուժերի ամենաբարդ սոցիալական հիմնախնդիրներից մեկը եղել և մնում է զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովումը` պլանավորել ենք մշակել և մինչև սույն թվականի հունիսի 1-ը ՀՀ պաշտպանության նախարարի հասատատմանը ներկայացնել ՙՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովման հայեցակարգը՚: Հայեցակարգն իրենից կներկայացնի զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց), ինչպես նաև զինվորական կենսաթոշակի անցած նախկին զինծառայողների ընտանիքներին ծառայողական և մշտական բնակարաններով ապահովման վերաբերյալ տեսակետների և մոտեցումների ամբողջություն և նպատակների իրականացմանն ուղղված ներդաշնակ գործողությունների հաջորդականություն:
...
Վարչության պետ
ՍԵՐԺ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
գնդապետ