ԲԱԺԻՆՆԵՐ
Իրավաբանական վարչություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Վարչության մասին
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունը կազմավորվել է 1996 թվականին որպես իրավաբանական բաժին, այնուհետև 2001 թվականի մայիսի 11-ից վերանվանվել է վարչություն, որի առնչությամբ մայիսի 11-ը նշում է որպես վարչության տարեկան տոն օր: Վարչության խնդիրներն են. 1) ՀՀ պաշտպանության նախարարության նորմաստեղծ և իրավակիրառ գործունեության կազմակերպումն ու իրականացումը, 2) ՀՀ զինված ուժերում իրավական աշխատանքների համակարգումն ու ղեկավարումը, 3) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, նրանց հավասարեցված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացումը, 4) դատաիրավական համակարգերի մարմիններում ՀՀ պաշտպանության նախարարության շահերի պաշտպանության իրականացումը և քաղաքացիա-իրավական հարաբերություններում ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության իրավական բաղադրիչների ապահովումը: Վարչությունն իր գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ գործառույթները. 1) ՀՀ պաշտպանության ոլորտին և պաշտպանության շահերին առնչվող նորմատիվ իրավական ակտերի մշակման, համաձայնեցման և ներկայացման գործընթացը, 2) ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված իրավական ակտերի, ՀՀ պաշտպանության նախարարի և նրա տեղակալների հրամանների, պաշտպանության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի փորձաքննությունը, նորմատիվ բնույթ չկրող այլ փաստաթղթերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը, 3) ՀՀ պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման տրամադրումը, 4) ՀՀ զինված ուժերում հանցագործությունների, արտակարգ դեպքերի և պատահարների կանխարգելման նպատակով իրավասու մարմինների հետ համագործակցությունը, 5) ՀՀ զինված ուժերի գործունեության իրավական ապահովման ուղղությամբ մեթոդական և գործնական միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, 6) ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող իրավական բնույթի հարցերով քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումն ու դրանց լուծումների տրամադրումը:
...
Վարչության պետ
Սասուն Սիմոնյան