ԲԱԺԻՆՆԵՐ
Կադրերի և ռազմական կրթության վարչություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Վարչության մասին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ՀՀ զինված ուժերի կադրային քաղաքականության մշակման, դրա իրականացման, վերահսկման, կադրերի պատրաստման, վերապատրաստման գործընթացները, կադրերի ընտրության, պաշտոնական առաջխաղացման կառա¬վարման, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական ծառայության ընդունման և ծառայությունից արձակման գործընթացները կազմակերպելու ուղղությամբ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության իրականացումը և հանդիսանում է վերադաս մարմին ԶՈՒ ողջ կադրային օղակների համար: Վարչությունն ապահովում է նաև զինված ուժերի համար զինվորական և քաղաքացիական կադրերի պատրաստման և վերապատրաստման ենթակառուցվածքների և ռազմական կարողությունների աստիճանական և նպատակային զարգացումը: Կազմակերպում է ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը (ՀՀ և օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններում, ռազմական ակադեմիաներում, ռազմամարզական վարժարաններում)՝ միևնույն ժամանակ վերահսկելով նշված հաստատություններում, ինչպես նաև ՀՀ ԲՈՒՀ-երում ՀՀ ՊՆ պատվերով սովորողների ուսուցման գործընթացը: Կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, քննարկումներ միջազգային խորհրդատվական կազմակերպությունների, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ ԲՈւՀ-երի ղեկավարության, ՀՀ ՊՆ և ԶՈւ գլխավոր շտաբի վարչությունների հետ` ռազմական կրթության առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Վարչության կողմից օտար լեզուների ուսուցման կենտրոնում, ըստ անհրաժեշտության, զինվորական և քաղաքացիական ծառայողների համար կազմակերպվում են անգլերեն, գերմաներեն, հունարեն, ռուսերեն լեզուների ուսուցում:
...
Վարչության պետ
ՄՀԵՐ ՇԻՐԻՆՅԱՆ
ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական