ԲԱԺԻՆՆԵՐ
Վերահսկիչ վարչություն
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
21 Մայիսի 2015
Վարչության մասին
1996թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծվել է մշտական գործող վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովը (վարչության կարգավիճակով): Ապրիլի 12-ը նշվում է որպես ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության կազմավորման օր: Վարչության ներկայիս կառուցվածքը պայմանավորված է իրականացվող գործունեության բնույթով, խնդիրներով և գործառույթներով: Վարչության հիմնական խնդիրներն են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության օրինականության վերահսկումը, ինչպես նաև ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, ցուցումների և ՀՀ պաշտպանության նախարարության կոլեգիայի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը: Վարչությունն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ հիմնական գործառույթները. 1) ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում համալիր կամ մասնակի ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների և ծառայողական քննությունների անցկացում, 2) վերահսկողություն ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի այլ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող ստուգիչ և ուսումնասիրող գործունեության նկատմամբ, նմանատիպ գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատում, 3) ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացի օրինականության վերահսկում՝ անհրաժեշտության դեպքում հատուկ գիտելիքներ ունեցող անձանց կամ կազմակերպությունների ներգրավմամբ, այդ թվում՝ փորձաքննությունների անցկացմամբ, 4) ՀՀ պաշտպանության նախարարության (պետության), ինչպես նաև զինծառայողների, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական ծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների և օրինական շահերի խախտման փաստերի առնչությամբ բազմակողմանի ու լիարժեք քննությունների իրականացում, 5) ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից տրված առանձին հանձնարարությունների, հատուկ ցուցումների ու առաջադրանքների կատարում և դրանց հետ առնչվող անհրաժեշտ միջոցառումների կազմակերպում և այլն:
...