ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՐՏԱԿ ԼՅՈՒԴՎԻԿԻ ԴԱՎԹՅԱՆ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
20 Մայիսի 2017
ԱՐՏԱԿ ԼՅՈՒԴՎԻԿԻ ԴԱՎԹՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ` ԱՐՏԱԿ ԼՅՈՒԴՎԻԿԻ ԴԱՎԹՅԱՆ


Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1992 թվականին մասնակցել է եռամսյա զորահավաքի:

Կրթությունը
1984թ. ընդունվել և 1990թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը` տնտեսագետի որակավորմամբ:

Աշխատանքային գործունեությունը
1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ:
1990-1992թթ. և 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչև կառավարիչ:
1992-1994թթ. և 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում:
1998-2003թթ.` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ:
2003-2004թթ.` ՀՀ էներգետիկայի փոխնախարար:
2004-2007թթ.` «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն:
2007-2012թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-18.05.2009թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 18.05.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
31.05.2012թ. մինչև 2017թ. մայիսը` ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2017թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ: Պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: