ԲԱԺԻՆՆԵՐ
ԱՐՏԱԿ ԲՈՐԻՍԻ ԶԱՔԱՐՅԱՆ` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
18 Մայիսի 2017
ԱՐՏԱԿ ԲՈՐԻՍԻ ԶԱՔԱՐՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԱՐՏԱԿ ԲՈՐԻՍԻ ԶԱՔԱՐՅԱՆ


Ծնվել է 1974թ. նոյեմբերի 1-ին Երևանում, մանկավարժների ընտանիքում:
Կրթությունը.
1991-1996թթ.- Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման ֆակուլտետ: Ունի մաթեմատիկոսի որակավորում:
1998-2000թթ.- ՀՀ պետական կառավարման դպրոց: Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական ծառայող:
2007թ.՝ պաշտպանել է գիտական թեզ և ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: ԵՊՀ ամբիոնի դոցենտ է:
Մասնակցել է մի շարք դասընթացների` Կուսակցությունների քաղաքական PR (2005թ., Վարշավա, Լեհաստան), Ժողովրդավարության ամառային առաջին դպրոց (2006թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Քաղաքական կառավարում և կուսակցությունների քաղաքական PR (2006թ., Շառլոթ, Վաշինգտոն, ԱՄՆ), Ժողովրդավարության ամառային երկրորդ դպրոց, (2007թ., ԵԽ, Ստրասբուրգ, Ֆրանսիա), Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, (2006-2007թթ., Երևան, ՀՀ):
Գործունեությունը.
1999-2001թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության կրթամշակութային բաժնի պետ:
2001-2003թթ. - ՀՀ պետական գնումների գործակալություն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ:
2003-2006թթ. - ՀՀԿ հասարակական-քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար:
2005թ.-ից՝ ՀՀԿ խորհրդի անդամ է:
2006թ. - ՀՀԿ մամուլի քարտուղար, մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար:
2007-2008թթ. - ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու:
2008թ. - ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար:
2008-2009թթ. - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար:
2009թ.-ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
28.10.2009-31.05.2012թթ.- ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2011-2015թթ.- ընտրվել է Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:
2012թ. մայիսի 6-ից՝ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
31.05.2012-18.05.2017թթ.-ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:
2012-2017թթ. - Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար:
2015-2017թթ.- Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
ՀՀ Ազգային ժողովի և ԼՂՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ:
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ:
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար:
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան, Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Չեխիա, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբերի անդամ:
2017թ. մայիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
1996-1998թթ. ծառայել է զինված ուժերում՝ որպես ՊԲ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, ուսումնական գումարտակի հրամանատար: Պահեստազորի սպա է:
Գիտամանկավարժական գործունեությունը.
2004-2009թթ. Հայաստանի մի շարք պետական բուհերում դասավանդել է քաղաքագիտություն:
2009թ.-ից` դասավանդում է Երևանի պետական համալսարանում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
2012թ.-ից` ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) քաղաքական գիտությունների եւ միջազգային հարաբերությունների գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ է:
Պարգևներ. Մխիթար Գոշի (2015թ.) մեդալ, ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» (2008թ.), «Գարեգին Նժդեհ» (2011թ.), մեդալներ, «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» (2012թ.) հոբելյանական, «Անդրանիկ Օզանյան» (2017թ) մեդալներ, «Արցախի մայրական երախտագիտություն» (2009թ., ԼՂՀ) մեդալ, ԵՊՀ արծաթե հուշամեդալ (2009թ.), ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2006թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգիր (2015թ.):
Հասարակական գործունեությունը.
2002-2008թթ.- «Առողջ հասարակություն» ՀԿ նախագահ:
2008թ.` «Արցախ» հայրենակցական բարեգործական միության վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: