ԲԱԺԻՆՆԵՐ
ԴԱՎԻԹ ՓԱԽՉԱՆՅԱՆ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
3 Հունիսի 2016
Դավիթ Բենհուրի Փախչանյան
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1970 թ., նոյեմբերի 6, ք. Երևան
Կրթություն
1987-1992 թթ․ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ, ընդհանուր և կիրառական ֆիզիկայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ ընդհանուր և կիրառական ֆիզիկա, որակավորումը՝ ինժեներ-ֆիզիկոս, գերազանցության դիպլոմ
2008-2010 թթ․ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց (Մոսկվա), բաժինը՝ մենեջմենտ, մասնագիտացումը՝ ընդհանուր և ռազմավարական կառավարում, մագիստրոսի աստիճան

Աշխատանքային փորձ
1993-1995 թթ․ «Ավիտ» ընկերության մենեջեր, այնուհետև՝ փոխտնօրեն
1995-1998 թթ․ PA&PA ընկերության փոխտնօրեն
1998-2013 թթ․ «Աերոսիբ» ավիափոխադրումների ընկերության տնօրեն, համահիմնադիր
2012-2016 թթ․ «Այբիկ» մանկական մշակութային-կրթական կենտրոնի տնօրեն, համահիմնադիր

Մի շարք բիզնես նախագծերի մասնակից և հիմնադիր է։

Հասարակական գործունեություն
2006 թ. «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր
2006 թ․ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր
2014 թ․ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ
2014 թ.-ից առայսօր «Դիլիջան կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
2015 թ.-ից առայսօր «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այլ տվյալներ
Ռազմական պատրաստություն՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտին կից, պահեստազորի լեյտենանտ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: