ՀՀ ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՀՀ ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Սասուն Սիմոնյան

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մարտի 14-ին:

Գործունեություն

ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչություն (առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ)։

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության նորմատիվ բաժնի պետ։

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ:

Կրթություն

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (իրավագետ մասնագիտությամբ)։

Այլ գործունեություն

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.

1996-1998թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում (մարտական հերթապահություն)

Պահեստազորի գնդապետ է։

Պարգևներ.

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» ու «Անբասիր ծառայության համար» I, II, III աստիճանի, ՀՀ ԱԻՆ  «Համագործակցություն հանուն փրկության», ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» գերատեսչական մեդալներով:

Պարգեվներ